06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բարոյազուրկ իշխանությունները մտադիր են կալանավորել քաղցկեղով ծանր հիվանդ Վրեժ Մարկոսյանին

«Փաստինֆո»-ն գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին և մտադիր է նրան մեղադրանք առաջադրել։ Ավելին՝ Նախաքննական մարմինն այնքան բարոյազուրկ է դարձել, որ քննարկում է անգամ Մարկոսյանին կալանավորելու հարցը ու  միջնորդություն ներկայացնել դատարան, թեեւ նա  արդեն 70-ն անց է  ու քաղցկեղով ծանր հիվանդ. գտնվում է հիվանդության վերջին փուլում։

Հաշվի առնելով, որ գործերը բաշխվում են ոչ թե էլեկտրոնային մակագրման համակարգի, այլ դատարանների նախագահների կողմից, հետեւապես միջնորդությունն ստանալու դեպքում մեծ է հավանականությունը, որ նախկին դատախազ, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ձեռքով այն կրկին կմակագրվի իշխանությունների «սրտի» դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն էլ պարզապես կդակի Վրեժ Մարկոսյանին կալանավորելու որոշումը։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Վ.Մարկոսյանին որոշել են մեղադրանք առաջադրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործով՝ նրա վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով, քանի որ քրեական գործը ուղղակի փուչիկ է, որը կարվել է բազմաթիվ խախտումներով, իսկ փաստաբանական թիմը հետեւողականորեն ի ցույց է դնում այդ իրավական տգիտությունը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ