26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սգացող ծնողները «սև տոնակատարություն» կբերեն ձեր գլխին, դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք»․ զավակ կորցրած ծնողները վիրավորված են (Տեսանյութ)

Կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է, լավ իմացեք՝ մեր սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր և մյուս ծնողների անունից հայտարարել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

«Մարդկանց պետք չէ այս աստիճանի արհամարհել ու վիրավորել։ Ի՞նչ է նշանակում՝ զոհերի հիշատակին։ Դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք», – ասել է նա՝ հիշեցնելով ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ իրենց փակ հանդիպման մասին։

«Մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում փակ հանդիպում ունեցանք, Ալեն Սիմոնյանն ասում էր՝ մենք կիսում ենք ձեր ցավը։ Այդ ցավը կիսողն այսօր գնում, «կլուբերում» «տժժում է»։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ինչ փողեր են ցաքուցրիվ անում, հետո էլ ասում են՝ ձեր ցավը կիսում ենք, հարգելի ծնող։ Էսպե՞ս եք կիսում մեր ցավը», – ասել է Արսեն Ղուկասյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ