26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կարո՞ղ է հարևան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյացիայի խորհրդանիշը, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30–ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։

Սա ցինիզմի գագաթնակետն է։

Հայաստանի 30-ամյա հաղթանակները պարտություն դարձրածը անկախության տոնակատարումից է խոսում։

Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարողի սիրտը տոնակատարություն է ուզում։

Կարո՞ղ է հարեւան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը։

Անկախ պետականություն կա՞, որ 4 օր «միջոցառումներ» ես կազմակերպում։

Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են, իսկ սրանք …

Անկախության 30-ամյակի լավագույն նվերը կլիներ հայ բոլոր ռազմագերիների վերադարձը, թշնամու զորքի վռնդումը ՀՀ տարածքից, առանց Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնելու դեմարկացիայից հրաժարվելն ու ձեր թիմի հեռացումը։

Բայց ունենք լրիվ հակառակ պատկեր։

Ու այս ամենը հասարակական բութ ու վերացական անտարբերության ֆոնին։

Ծափ տվեք, արա…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ