04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հոկտեմբերի 20-ին Կովսականում զանգվածային սպանություններ են տեղի ունեցել. զինվորներին կապել են մեքենաներից և քաշել, կտրել են սպանված զինծառայողների ականջները. ՄԻՊ

Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, դաժանություններ են տեղի ունցել. փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել, այս մասին Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև՝ մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել», – ասաց Թաթոյանը։

Զեկույցում, պաշտպանի խոսքով, կցված են լուսանկարներ այն մասին, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել.

«Մենք իդենտիֆիկացրել ենք, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»։

Թաթոյանի խոսքով՝ Կովսականում դաժանություններ իրականացրած ադրբեջանցի զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ