27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

22 օր հետո չարաբաստիկ պատերազմի եւ Արցախի հանձնման գմփոցի մեկ տարին է․․․Տարելի՞ցը, տարեդա՞րձը․․ նայած թե դու ով ես. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:
 
Էս խոսքերը ադրբեջանցին, թուրքը կամ այլմոլորակայինը չի ասում, ասում է ՀՀ ԱԽՔ-ը․․․․Եթե հանրամատչելի եք ուզում, սա «Գիքորի» «էստի համեցեք»․-ն է, հայերը կանչում են ադրբեջանցիներին, ասում են, դե եկեք, եկեք խնդրում ենք, բացել ենք սահմանները, էլ մի հապաղեք, եկեք սահմանները ոնց ուզում եք գծեք-վերցրեք ինչ ուզում եք, դուք պրոբլեմ չունեք․․․․Ու, ակնհայտ է, հայերն են շտապում՝ մտածում են, շուտ տան-վերջացնեն իրենց հանձնարարությունները․․․․
Սրանք մեր երկրի սահմանների, անվտանգության, սուվերենության վրա թքած ունեն, սրանք ուզում են արագի մեջ երկիրը փռեն թուրքի առաջ․․․․Սրանց թվում է երկիրը արագ-սնունդի կետ է՝ ուտեն, տռզեն ու հետո գնան մի անկյունում փսխեն․․․․
 
Ու վերջում իմ չսիրած ու երեւի շատերիդ արդեն ձանձրացնող հարցը՝ իսկ մե՞նք, իսկ մենք ի՞նչ ենք անում․․․․Փսխողների մեջքը քորելն էլ մե՞ր պարտականությունն է․․․Դե, մի գժվեք․․․22 օր հետո չարաբաստիկ պատերազմի եւ Արցախի հանձնման գմփոցի մեկ տարին է․․․Տարելի՞ցը, տարեդա՞րձը․․ նայած թե դու ով ես․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ