06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ փաստաթղթի վրա են աշխատում. «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական ակտիվ աշխատանքներ են ընթանում կառավարության աշխատակազմում և հատկապես ԱԳՆ-ում՝ կապված, պայմանականորեն ասված, խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների հետ։ ԱԳՆ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, նախարարության փորձագետներն ու միջազգային իրավունքի մի խումբ մասնագետներ, կառավարության աշխատակազմի հետ միասին, վերջին օրերին խորքային ուսումնասիրություններ են իրականացնում և փորձում նմանօրինակ փաստաթղթի նախադեպեր գտնել, ինչպես նաև պատրաստվել ստորագրումից առաջ հնարավոր բանակցային գործըթացին։

Մասնավորաբար, հանձնարարված է ամբողջական փաթեթ կազմել, թե բանակցությունների ժամանակ կոնկրետ ինչ առաջարկներ ու պահանջներ են ներկայացվելու հայկական կողմից, ինչպես նաև, թե ինչ փոխզիջումներ ու զիջումներ են իրականացվելու կողմերի միջև։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հակառակ կողմը նույնպես ինչ-ինչ աշխատանքներ է իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գործընթացն իրականացվում է Կրեմլի իմացությամբ ու ներգրավմամբ, իսկ փաստաթղթի շուրջ առաջին քննարկումները, նախնական պայմանավորվածությամբ, հնարավոր է սկսվեն արդեն հոկտեմբերին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ