17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատկերացնենք՝ այս ավանտյուրան կյանքի է կոչվում

՛՛Պատկերացնենք, որ այս ավանտյուրան կյանքի է կոչվում, 1-2 տարի պուտինիզմի շարունակության ներքո Ադրբեջանն էլ է անդամակցելու ԵՏՄ-ին և իբրև թե Հայաստանին մեծ օգուտներ է սպասվում: Այս դեպքում Ձեր կառավարությունն ինչ դիրքորոշում կհայտնի, պետք է հիմա հստակ նշեք՛: Նաև` տվյալ պարագայում որն է լինելու ՀՀ շահը, որովհետև Ադրբեջանի տնտեսությունն էլ է զարգացման մեջ և հայտ է ներկայացնում անդամակցելու: Մենք պետք է տանենք, մեր ապրանքներն էնտեղ վաճառե՞նք՛՛,-այսօր Ազգային ժողովում ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն ասաց, որ երբ Ադրբեջանի կողմից հայտ լինի, այն ժամանակ կքննարկվի և որոշում կկայացվի:
՛՛Ինչ վերաբերում է մեր տնտեսվարող սուբյեկտների ռիսկերին` կապված ռուբլու արժեզրկման հետ, դա մեր տնտեսվարող սուբյեկտների բիզնես ռիսկերն են: Ցանկացած շուկայում միշտ լինում են փոխարժեքի տատանումներ: Երբ ազգային արժույթն արժեզրկվում է, իհարկե, բացասական անդրադարձ է ունենում այդ երկիր ապրանքներ ներմուծողների համար՛՛,- ասաց նա ու հավաստիացրեց, որ այդ ռիսկերը կապ չունեն ԵՏՄ անդամակցության հետ:

Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ հնարավոր է Ադրբեջանն էլ մեկ գիշերվա մեջ որոշում կայացնի, ինչպես ՀՀ-ն: Կարայանն այս դիտարկմանը չարձագանքեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ