11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դանակահարել է ու փախել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Դ.Անհաղթի փողոցում գտնվող հյուրանոցի մոտից  կանչ է ստացվել, և մեկնած  խումբը պարզել է, որ անհայտ անձը դանակահարված ու մահացած է:

Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965 թ. ծնված  Գառնիկ Պողոսյանի դին` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով:

Ոստիկանության ծառայողները, սպանությունը կատարելու կասկածանքով, Երևանի Կ.Ուլնեցու և Դ.Անհաղթ փողոցների խաչմերուկից ժամը 16.00-ին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Յ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Արմեն Յ.-ն ձերբակալված է:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ