Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն
Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե
Գաբրիելյանն ընդունել է ՛՛Այ Բի Էմ՛՛ ընկերության Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլեւին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։
Որպես համագործակցության մեկնարկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Կիրիլ Կորնիլեւը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների եւ հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները եւ մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարեւորել է ՛՛Այ Բի Էմ՛՛ ընկերության հետ երկարատեւ բիզնես
համագործակցության հաստատման փաստը, քանի որ այն առաջադրում է սոցիալական ծառայությունների ավտոմատացման համապարփակ լուծումներ, որոնք սոցիալական ոլորտում էական առաջընթաց կապահովեն՝ պարզեցնելով տեղեկատվության տարբեր աղբյուրների եւ վերլուծությունների հասանելիությունը, ինչպես նաեւ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ կմշակեն առավել հեռանկարային ծառայություններ։
Այն նաեւ հնարավորություն կտա ապահովել սոցիալական ծառայությունների ինտեգրումը եւ բարձրորակ ծառայությունների մատուցումը մեր երկրի քաղաքացիներին: ՛՛Այ Բի Էմ՛՛ ընկերությունը հանդիսանում է սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների
համաշխարհային առաջատարներից մեկը:
՛՛Այ Բի Էմ՛՛-ի ՛՛ԿՈՒՌԱՄ՛՛ սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով այսօր առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Իռլանդիայում, Կանադայում,
Չինաստանում, բազմաթիվ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: