25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու մասին Փաշինյանի հայտարարությունը նշանակում է հրաժարվել ամեն ինչից․ Արա Հակոբյան

Մենք կորցնում ենք մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, Հայաստանի հետ կապված որոշումներն ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության, ասուլիսում կարծիք հայտնեց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։

«Որոշումներն ընդունողները տարբեր են՝ Մոսկվայի ներկայացուցիչներն են, Անկարայի, Բաքվի, իսկ հայկական իշխանություն կոչվածը կյանքի է կոչում այն որոշումները, որոնք հակահայկական են, հակապետական և ապազգային, և դրանք ներկայացնում է որպես դարակազմիկ», – ասաց նա՝ անդրադառնալով «տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ 

Արա Հակոբյանի խոսքով՝ Փաշինյանի ընկալմամբ խաղաղությունը նշանակում է ընդունել պատերազմում պարտության արդյունքները՝ որպես վերջնական։

«Մենք ընդունում ենք, որ 44-օրյա պատերազմում պարտություն ենք ունեցել, բայց չենք ընդունում, որ այդ արդյունքները վերջնական են։ Իսկ Փաշինյանի ընկալմամբ՝ այդ արդյունքները վերջնական են, մենք այլևս Արցախի խնդիր չունենք, դա արդեն մեզնից դուրս է, մենք այլևս չենք ունենալու սահմանների խնդիր մեր թշնամի պետությունների հետ, սահմանազատման ու սահմանագծման արդյունքում ճանաչելու ենք ԽՍՀՄ-ի օրոք ուրվագծված սահմանները, որոնք, այլ կերպ ասած, Լենին-Աթաթուրք սահմաններն են և, ի վերջո, նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի իրականացումն ենք շարունակելու, ինչը նշանակում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում և հրաժարում մեր ազգային հավակնություններից՝ կապված Արցախի, Նախիջևանի, ցեղասպանության, հայրենազրկման հետևանքների վերացման հետ։ Այսինքն՝ հրաժարում ամեն ինչից, ինչը մեզ համար անհրաժեշտ կենսապայմաններ է ապահովում», – ասաց Հակոբյանը։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ