14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զարուհին “քաշեց” Սամվել Ալեքսանյանին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ աննախադեպ բարձր տրամադրությամբ  ԱԺ ժամանած Սամվել Ալեքսանյանն անընդհատ շարժման մեջ էր. մեկ մտնում էր նիստերի դահլիճ, մեկ դուրս գալիս, հետո ներից վերադառնում, երբ ականջին “քվեարկություն” բառն էր հասնում։

Արանքում էլ երգում էր “Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան” երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների “վոժդն” է։ Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը։

“Գնում եմ, թազա արտադրամաս եմ բացում, տրիկոտաժի գործարան, գալի՞ս ես նկարես, թե՞ մենակ վատ բաներն եք գրում, մի հատ չեք գրում, որ ես լավ գործեր եմ անում, ունիվերսալ տղա եմ”։

Իսկ երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ետ է վերցնում Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների եւ եզդիների ցեղասպանության դատապարտման մասին իր նախագիծը, որպեսզի ՀՀԿ-ականների առաջարկություններից հետո նորից հետ բերի, Ալեքսանյանը վրդովվեց եւ ՀՀԿ-ական պատգամավորին դժգոհեց. “Էս Զարուհին ոնց քաշեց ինձ, եկել էի՝ իր օրենքին դեմ քվեարկեի, էն էլ հետ վերցրեց”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ