25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սևանից ջուր բաց թողնելը դիտվում է որպես անօրինական փող աշխատելու միջոց. ձեր փողը պակասե՞լ է. Աննա Մկրտչյանն՝ իշխանությանը

Մարդիկ, ովքեր հիմա կառավարությունում են և այնտեղից որոշել են այս նախագիծն ուղարկել ԱԺ, ասել են բառացի հետևյալը՝ «Սևանից ջուր բաց թողնելը փող աշխատելու միջոց է», խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։

«Շարունակություն էլ կա առ այն, որ մեկ սանտիմետր ջրից մեկ միլիոն դոլար են աշխատում։ Ըստ էության, Սևանից ջուր բաց թողնելը դիտվում է բացառապես որպես անօրինական փող աշխատելու միջոց։ Ուզում եմ հասկանալ՝ հիմա այդ միջոցն է աշխատում, որովհետև ձեր փողը պակասե՞լ է», – դիմելով ԱԺ ղեկավարությանը՝ ասաց Մկրտչյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը հայտարարեց նաև, որ այդ, ինչպես նաև 2018 թվականից առաջ Սևանից հավելյալ ջրառ կատարելը քննադատող հայտարարություններն արել է մի մարդ, ով սոցցանցում շատ ակտիվ է եղել և հենց իր էջի շնորհիվ է եկել իշխանության։

«Նա մակագրվում է՝ «Քո Նիկոլ» », – ասաց Մկրտչյանը՝ ՔՊ խմբակցության ներկայացուցիչներից հետաքրքրվելով նաև, թե որքա՞ն գումար են նրանք աշխատելու վերը նշված նախագծից, եթե այն ընդունվի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ