30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջերմություն՝ քրեակատարողական հիմնարկում

Դեկտեմբերի 1-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղար Էդվարդ Ֆ. Ուոլի գլխավորած պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում էին Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Դեիրդր Մորգանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրավապահ մարմինների հետ աշխատանքների ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնը, պաշտոնատար այլ անձիք:

Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը կարևորեց նմանատիպ ձևաչափերով հանդիպումները: Վարչության պետը հյուրերին ներկայացրեց համակարգում իրականացվող օրենսդրական բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում:

 Էդվարդ Ուոլն իր խոսքում նշեց, որ տպավորված է ՀՀ ԱՆ նորաբաց ՛՛Արմավիր՛՛հիմնարկ կատարած այցից, հավելելով, որ հասցրել է ՛՛Սևան՛՛ քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ նաև դատապարտյալների պահման պայմաններին: Էդվարդ Ուոլը դիտարկեց, որ ի տարբերություն ԱՄՆ ուղղիչ հիմնարկների` ՛՛Սևան՛՛ քրեակատարողական հիմնարկում մթնոլորտը բավական հանգիստ է:

Դեիրդր Մորգանը քրեակատարողական վարչության պետին նախ հակիրճ ներկայացրեց ԱՄՆ-ում գործող ուղղիչ հիմնարկների բազմագործառութային կառավարման համակարգը և ԱՄՆ Վիսկոնսին նահանգի` 2000 դատապարտյալների համար նախատեսված նորակառույց ՛՛Օշքոշ՛՛հիմնարկի կառուցման և կառավարման ուղեցույցը, ապա այն հանձնեց քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին` առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:

Կողմերը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին միմյանց:

Հանդիպումն անցավ ջերմ փոխըմբռնման մթնոլորտում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ