26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիների բեսպրեդելից տուժած հայը՝ սորոսական թևի «իրավապաշտպանների» համար հետաքրքիր չէր․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

2003 թվականին ՀՀ մի քաղաքացի Վրաստան է գնում աշխատանք փնտրելու։ Այնտեղ ադրբեջանցիներն այս մարդուն բռնում են ու 14 տարի ստրկության մեջ պահում։

Իրական պատմություն է, մեկնաբանությամբ լինկը կդնեմ…

Ո՞վ է հիշում այս պատմությունը։ Տեսե՞լ եք սաքունց-մաքունցների որևէ հայտարարություն այս թեմայով, բողոքի ցույցեր, ասենք՝ Վրաստանի դեսպանության մոտ, տեսե՞լ եք իրավապաշտպանների աշխատանք այս հարցով։

Չեք տեսել, որովհետև չի եղել նման բան։

Հայաստանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը», որը տասնամյակներով օրակարգեր է թելադրել երկրում, իրականում միշտ շրջանցել է այսպիսի թեմաները, «չի նկատել» դրանք, քանզի Հայաստանի «քաղհասարակության» (ավելի ճիշտ՝ իրենց օտարերկրյա պատվիրատուների) օրակարգում հայ-ադրբեջանական բարեկամություն քարոզելն էր ու միաժամանակ Հայաստանի պետական ինստիտուտների հանդեպ անվստահություն և ինքնակործան ատելություն հրահրելը (Չոմսկուն մի թեթև վերաշարադրելով՝ «manufacturing discontent», ահա սրանով էին զբաղված)։

Պարզ է, որ ադրբեջանցիների անմարդկային արարքների մասին խոսելն ու հիշելը այդ օրակարգերին հակասում է, և ըստ այդմ ադրբեջանցիների բեսպրեդելից տուժած հայը սորոսական թևի «իրավապաշտպանների» համար հետաքրքիր չէր (նույն Չոմսկու ձևակերպմամբ՝ «անարժան զոհ» էր՝ unworthy victim)։

Օտարի օկուպացիայից Հայաստանի ազատագրումը չի կարող սկսվել առանց իրապես հայաստանյան քաղհասարակություն ստեղծելու, որը կսկսի ձևակերպել և առաջ մղել հայաստանակենտրոն, ազգային օրակարգեր։

Հ.Գ. Հայաստան ասելով միշտ նկատի ունեմ Արցախը ներառյալ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ