08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փոքրիկ Էրիկը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ

Էրիկ Ներկարարյանը 8 տարեկան է: Երեխան ունի ծանր հիվանդություն` Ալեքսանդրի համախտանիշ: Էրիկը բուժման երկարատև կուրս է անցել, որից հետո դեղատոմսում մնացել են միայն ցավազրկող դեղամիջոցները: Պարբերաբար ցնցումները բուժելուց հետո առաջ են եկել նոր խնդիրներ` ոտքերի թուլություն և ցավեր:

 Բոլոր տեսակի բուժումներն անցնում են անհետևանք և առանց վիճակի բարելավման:  Ներկարարյանների ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է: Ապրում են վարձակալած բնակարանում, ընտանիքի կերակրողը` հայրը, մահացել է 3 տարի առաջ, իսկ մայրը չի կարողանում աշխատել` երեխային է խնամում: Այն հազվագյուտ հիվանդությունը, որն ունի այս երեխան, հնարավոր է բուժել միայն Եվրոպայում. նրան հարկավոր է շտապ բուժում:    

 Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երեխայի վիճակով կամ ցանկանում են օգնել ընտանիքին, կարող են փոխանցումներ կատարել Էրիկի համար Հայէկոնոմբանկում բացված դրամային հաշվեհամարին՝ 163009926243, ստացող` Եպրաքսիա Ղազարյան, ինչպես նաև զանգահարել 077 70 15 40 հեռախոսահամարին /Եպրաքսիա/:  Երեխային հատուկ սնունդ ու խնամք է հարկավոր: Խնդրում ենք անտարբեր չլինել և արձագանքել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ