08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Վստրեչի Ապերը իմ ախպերն ա….” . կրքեր քվեարկությունից առաջ

“Հա, Արամը՝ “Վստրեչի Ապերը” հարազատ քեռուս տղան ա, ոնց կարա ինձ չպաշտպանի՞”, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար թեկնածու Սահակ Ալեքսանյանը:

Ըստ մամուլի` այս գյուղում դեկտեմբերի 14-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը լարվածություն է սպասվում, քանի որ խառնվելու են շատ հեղինակություններ:

“Ինքը էս գյուղից է, շատ է ուզում, որ գյուղը ծաղկուն տեսնի, նորմալ գյուղ լինի, դրա համար էլ աջակցում է ինձ, ես թաքցնելու բան չունեմ”,-ասաց ՀՀԿ-ական Սահակյանը, ով ինքնաառաջդրվել է:

Նրա հետ կպայքարի գործող գյուղապետ, կրկին “Հանրապետական” Սեդրակ Դավթյանը: Դավթյանը նույնպես ինքնաառաջադրվել է, 2007թ-ից գյուղապետ է:

Սահակ Ալեքսանյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավը բնականոն է ընթանում, իրենց կողմից ոչ մի խախտում չկա, չի էլ նկատել, որ մյուս թեկնածուն էլ էական ընտրախախտում անի:

“Նորմալ ընտրություններ են լինելու: “Ապերի” անունը չգիտեմ խի են խառնել, մարդը իրավո՞ւնք չունի կանգնելու ախպոր կողքը”, -նշեց թեկնածուն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ