11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանությանը շնորհավորել․ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանության վերարտադրությունը շնորհավորել։

Շողոքորթելով, ամեն ինչի վրա աչք փակելով երկար չես ձգի ու ասեմ, որ բանակն այդ ռելսերի վրա դնելով երկիրը լրիվ այլ տեղ ես տանելու։

Ձեզ թվում է, թե ընտրությունն ավարտվեց ու հանգիստ բազմելու եք ձեր աթոռներին ու կյանքը վայելեք՝ ձեռքի հետ էլ իրար շոյող արտահայտություններ հնչեցնե՞լ։ Չի ստացվելու։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ