Գեներալին բիզնես որտեղի՞ց. Ժողովուրդ

Արդեն մի քանի օր շարունակ լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի բիզնես-գործունեությունը վտանգի տակ է հայտնվել: Անգամ տեղեկություններ կան, որ Ն. Նազարյանը այժմ “լծվել” է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխելու գործին: Նշվում է նաեւ, որ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը եւս ամեն ինչ անում է, որպեսզի իր բիզնեսները “փրկի” ու այն ՀՀ-ից տեղափոխի ՌԴ:
Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցել է Ն Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե ի վերջո, ի՞նչ են ցանկանում անել հայր եւ որդի, իսկապե՞ս նրանց ֆինանսական, բիզնես-գործունեությունն այդքան վատ է, որ վերջիններս որոշել են լքել Հայաստանը:
Արմեն Նազարյանը ասել է, որ դրանք անհեթեթ տեղեկություններ են. “Իրականում նման բան չկա: Պարոն Նազարյանը Հայաստանում է: Նա որեւէ բիզնեսի հետ որեւէ առնչություն չունի, եթե ինչ-որ բիզնեսի հետ կապ ունենար կարծում եմ, դրա մասին ամբողջ աշխարհը կիմանար: Պետական անձ է, գեներալ մարդ է, բիզնեսն ու ինքը ուր, դրանք տարբեր բաներ են”,-ասել է նա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: