Նիկոլի իմպիչմենտը՝ Եռյակի ինադու. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագիրը գրում է.
“Նիկոլ Փսւշինյանի “Իմպիչմենտի մասին նախագիծը” ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որէան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն Է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին “ինադու” [“այ, հիմա ես կպատռեմ Ձեր դեմքը, ցույց կտամ, թե ով է իսկական ընդդիմությունը, բնական լյուստրացիա կանեմ”], այդ քայլը որոշակի հարցեր է առաջացնում:
Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում Է պայքարել արտահերթ ընտրությունների համար եւ եթե հանկարծ պարզվում է, որ դու անհապաղ իշխանափոխություն չես պահանջում, ուրեմն, դու իսկական ընդդիմադիր չես:
Հնարավոր չէ՞ ունենալ ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլինել իշխանությունների կողմից տար–վող արտաքին, ներքին, աոաջին հերթին’ տնտեսական քաղաքականության հետ եւ պայքարել, որ քո կուսակցությունը հաղթի հերթական ընտրություններում:
Այդ հարցին բացասական պատասխան տվողները սովորաբար բերում են երկու փաստարկ. ա/ երկիրը կործանվում է, բ/ արտահերթ ընտրություններն ավելի արդար են անցնում, բան հերթականները”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: