16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարուքյանը հարցնում է կառավարությանը

   Տեղյակ լինելով մարզային հեռուստաընկերությունների թվայնացման հետ կապված խնդիրներին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը գրավոր հարցապնդմամբ ու բարձրացրել այն խնդիրը, որ այդ տարիներ շարունակ աշխատել են ու ձեւավորել կայուն լսարան: Միանգամից 14 հեռուստաընկերությունների փակմամբ առնվազն մի քանի հարյուր հոգի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում:

   Ավելին, հաշվի առնելով այն, որ այդ անձիք մասնագիտացած են տվյալ ոլորտում, իսկ մարզերում այլեւս համապատասխան աշխատանք գտնելը գրեթե անհնարին է լինելու, ապա ակնհայտ է, որ նրանք, չգտնելով գոնե մասնագիտությանն ու մասնագիտացմանը համապատասխան աշխատանք, բռնելու են արտագաղթի ճանապարհը:

   Եթե նախատեսվածի համաձայն յուրաքանչյուր մարզում գործի միայն 1 հեռուստաընկերություն, ապա փաստորեն իսպառ վերանալու է մրցակցությունը, որը ոլորտի զարգացման շարժիչ ուժն է: Նույնկերպ տուժելու է եթերի բազմազանությունը: Այսպիսով, ընդամենը 8 ամիս անց մարզերում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը միանգամից  կտրուկ նվազելու է՝ այն դեպքում, երբ մարզերում աղքատությունն անհամեմատ ավելի է իրեն զգացնել տալիս, ու մարզերի բնակչության մի ստվար զանգված ֆինանսական անգամ ամենասուղ հնարավորությունը չունի օգտվելու հեռուստատեսությանն այլընտրանք համարվող ինտերնետից՝ որպես տեղեկատվության աղբյուր եւ ժամանցի կազմակերպման միջոց:

   Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Մարուքյանը խնդրում է հայտնել, թե արդյո՞ք կառավարությունը մտադիր է որեւէ կերպ աջակցել քննարկվող խնդրի լուծմանը եւ “Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին” ՀՀ օրենքում միջանկյալ լուծման տեսքով խորհրդարանին առաջարկել երկարաձգել անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը մինչեւ խնդրին կտրվի համակարգային լուծում:

   Նշենք, որ վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ կառավարության համապատասխան անդամը, համաձայն “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 4-րդ մասի, հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում,  ԱԺ նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին եւ ԱԺ աշխատակազմին:

Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ