11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Աղմկահարույց օրինագիծը Մեջլիսի օրակարգ չի մտնի. թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է քրդական ծագումով թուրք պատգամավորի՝ խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացնելուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ՛՛Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՛՛ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ, որով առաջարկում է ընդունել Հայոց  ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին հայերից ներողություն խնդրել պաշտոնապես՝ ողջ Թուրքիայի անունից:

Հակոբ Չաքրյանը նշել է, որ իր կարծիքով՝ այս օրինագիծը Մեջլիսի օրակարգ չի մտնի: Նա ասել է, որ այն թեեւ կմերժվի, սակայն կնպաստի Հայոց ցեղասպանության հարցի քննարկումների ակտիվացմանը:

՛՛Ավելի հանդուգն կդառնան նրանք, ովքեր կցանկանան արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, քանի որ Թուրքիայի խորհրդարանն այդ հարցը քննարկել է:Այլեւս անտրամաբանական կլինի Հայոց ցեղասպանության օգտին խոսողներին ձերբակալելը, քանի որ պատգամավորն է նման հարց բարձրացրել՛՛,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ