22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուտով պարզ կլինի՝ ով ում պատվերն է կատարում. Ալիկ Արզումանյան

Կառավարության ծրագրի քննարկումն ապահովեց խորհրդարանի նոր որակ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը: Նրա խոսքով, կառավարության ծրագիրը զուտ հռչակագրային փաստաթուղթ էր, որտեղ ցանկություններ են նշվում, մինչդեռ պատգամավորները կառավարությունից սպասում են հստակ գործողությունների ծրագիր: “Բոլոր ընդդիմադիր ֆրակցիաները եւ ԲՀԿ-ն դեմ քվեարկեցին, ինչը ինտրիգ մտցրեց: Շարունակելու ենք նույն ոգով”,-ասաց նա:

Անդրադառնակով էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը, Ալիկ Արզումանյանը դրական գնահատեց այս նախաձեռնությունը եւ շեշտեց, որ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը: Իսկ թե դրական նախաձեռնությունը գործնականում ինչպիսին կլինի, Ալիկ Արզումանյանի խոսքով, ժամանակը ցույց կտա: “Մենք որպես ընդդիմադիր խմբակցություն , ամեն ինչ անելու ենք , որ թափանցիկ լինի աշխատանքը”,-հավելեց նա:

Խոսելով քաղաքական հնարավոր զարգացումներից, Ալիկ Արզումանյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա մեկուկես ամիսը քաղաքական առումով խաղաղ կլինի, իսկ սեպտեմբերից պարզ կդառնա, թե որ դաշտում է գործում խորհրդարանական երկրորդ մեծ կուսակցությունը` ԲՀԿ-ն: Արզումանյանի խոսքով, կառավարության ծրագրին դեմ քվեարկելը դեռ ոչնչի մասին չի խոսում: Նա հիշեցրեց , որ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց երկու նախագծերին, որոնցից մեկը միջազգային վարկային ծրագիրն էր:

Ալիկ Արզումանյանի խոսքով, ՀԱԿ առաջնորդի վերլուծություն թիվ երկուսի` ԲՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարն էլ շուտով պարզ կլինի: “Շուտով պարզ կլինի՝ ով ում ջրաղացին է ջուր լցնում, ով ում պատվերն է կատարում”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ