Շիկացած պտուտակահանով այրել է կնոջ ձեռքերը. Առավոտ

Անցած տարի 5-ամյա Արմանն ու նրա եւս անչափահաս քույրն ականատես են եդել թե ինչպես է հայրը դանակի մի թանի հարվածներով սպանում նրանց մորը՝ Լուսինե Դավթյանին: Լուսինեի հարազատներն “Աոավոտին” պատմել են , որ մինչ սպանությունն աճուսինը կնոջը պարբերարար բռնության Է ենթարկել՝ թե հոգեբանական եւ թե ֆիզիկական: Սպանված կնոջ ծնողների խնամքին են մնացել անչափահաս երեխաները, սպանված կնոջ հոր ներկայացմամբ 5 ամյա Արմանի հոգեկան աշխարհը տակնուվրա է եղել, նա վրեժխնդրության գգացում ունի: Բոնարար աճուսինն այս տարի դատարանի որոշմամբ դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Իսկ 30-ամյա Տաթեւիկ Նիկողոսյանն իր ամուսնության տարիների ընթացքում, ինչպես թերթին պատմել է նրա մայրը, խանդի դրդապատճառներով ամուսնու կողմից մշտապես ծեծի Է ենթարկվել, երեխա֊ յի աչքի առաջ դանակը վզին դրած սպառնացել է սպանել, անգամ շիկացած պտուտակահանով այրել է Տաթեւիկի ձեռքերը:
Անցյալ տարի էլ Տաթեւիկի ամուսինը դանակի 25 հարվածով քիչ Էր մնացել մահվան դուոն ուղարկեր կնոջը, բժիշկները հազիվ են փրկել նրա կյանքը: Այս ամուսինները մշտապես վիճում էին, կինը դիմում էր ոստիկանություն, հետո հաշտվում Էին ու ոստիկանությունից դիմումը հետ էր վերցնում:
Հայաստանում ամուսինների կողմից բռնության ենթարկված կանայք, կարելի Է ասել, դեոեւս անպաշտպան են, եւ նրանց իրավունքների պաշտպանությունն առայժմ լիարժեք չի իրականացվում, սա արձանագրում են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմւսկերպությունները: Ոստիկանության պաշտոնական տվյալներով, 2013-ին արձանագրվել է իգական սեռի նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը գրանցվել Է ընտանիքում, անչափահասների նկատմամբ՝ 245 բռնության դեպք, որից 21-ը’ ընտանեկան, 2014-ի ութ ամիսների ընթացքում իգական սեռի նկատմամբ 1 501 դեպք Է գրանցվել, ընտանիքում՝ 374-ը, անչափահասների նկատմամբ 138 դեպք է գրանցվել, որից 7-ը ընտանիքում:
Այս տարի ընտանեկան բռնության հետեւանքով 11 կին Է մահացել:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում