Բավ եղավ էլի…
՛՛Հայրենիք և պատիվ՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ընդունում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինան գաղափարը հանդես գալ նախագահի իմպիչմենթի պահանջով, սակայն ըստ նրա՝ որևէ որոշում կայացնելուց կամ առաջարկ անելուց առաջ պետք է հաշվարկել:
՛՛Ով ով Նիկոլին շատ դրական եմ վերաբերում, մտածող երիտասարդ է, գործիչ է, բայց պիտի հաշվարկեր, եթե նման տիպի խնդիր է առաջարկում, որքանով ներկայիս կիսակրիմինալ պառլամենտի պարագայում հնարավոր է նման քայլ իրագործել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս հիշեցրեց, որ Ազգային ժողովում իշխող ՀՀԿ-ը գերակշռող մանդատներ ունի, իսկ մյուս ոչ իշխանականաններն էլ անհրաժեշտության դեպքում կոճակը սեղմում են այնպես, ինչպես ՀՀԿ-ն է ցանկանում: ՛՛Ռեժիմը երբ որ սեղմում է, ընդդիմություն կոչված բանակից էլ տեղափոխվում են այդ դաշտ: Արդեն քսան տարի է՝ Հայաստան երկրում ամեն ինչ գնվում է դոլարով, երբ որ ռեժիը հսկայական ռեսուրս ու պոտենցիալ ունի ու կարող է ընդդիմության շարեքրից էլ օգտվել՛՛,-նկատեց նա:
Հետևաբար, Գառնիկ Մարգարյանը չի կարծում, որ Փաշինյանը կարող է արդյունքի հասնել, նույնիսկ այդ հարցը չի ընդգրկվի օրակարգում, քանի որ եռյակը, մյուսները չեն ցանկանում ստորագրել: ՛՛Եթե այդ ՛՛եռյակ՛՛ կոչեցյալը նպատակ չուներ աշնանը արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ինչո՞ւ էր իզուր ժողովրդին անհանգստացնում: Բավ եղավ էլի, այս քսան տարի ժողովրդին դրել եք այդ սատանայական կալյոսի մեջ ու պտտում եք, չի կարելի չէ այդպես՛՛,-շեշտեց նա:
Հարցին, թե ինչու եռյակը չի ցանկանում Փաշինյանին աջակցել, Մարգարյանը պատասխանեց, որ դրանով ապացուցում են, որ կեղծ ընդդիմություն են, կեղծ են նպատակները: ՛՛Կամ ժամանակ շահելու խնդիր է, երբ որ այդ նույն եռյակի առանձին էլեմենտներ նույն իշխանության հենարանն են քսան տարի շարունակ, էլ ինչ ասես՛՛: