Ի՞նչ է անելու տնօրենն այդքանը. վարչապետի հարցը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_(2)_1417_1417079558.jpg)
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական պետական վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6 – 8 քառակուսի մետր մակերեսով տարածք:
Ըստ այս նախագծի՝ սենյակ պետք է հատկացվի տնօրենի, որը պետք է լինի 30-50 քառ. մետր մակերեսով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զարմացավ.՛՛Տնօրենի սենյա՞կ, գրված է 30-50 քառակոսի մետր, ի՞նչ է անելու տնօրենն այդքանը՛՛:
՛՛Իսահակյան 28 շենքում է տեղակայված գրահրատարակիչները, մեր չափորոշիչներով բավականն մեծ տարածություն են կորցնում գրահրատարակիչները, և այդ հարցը բարձրացրել են, և փաստորեն իրենք չեն կարողանում ունենալ պահեստային սենյակ, չեն կարողանում ունենալ տնօրենի սենյակ դրա համար հստակ չափորոշիչների մեջ մտցրել ենք, որ գոնե այդ երկու տեխնիկական սենյակները ունեննան՛՛,- արձագանեց Սահակյանը:
՛՛Բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ է: 30-ից 40 է գրած, բայց 50 քմ տնօերնն ի՞նչ պետք է անի, երեսունը բավական է, մնացածն աշախտողներին տեղ տան՛՛,- ասաց Աբրահամյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ աշխատողների տարածքի խնդիրն իսկապես եղել է. ՛՛Ձեր հանձնարարությամբ ուսումասիրություն արեցինք, իրականում սա տնօրենի սենյակ չ՝, իրականում սա աշխատողների համար է: Նրանք պայմանագրային մեծ քանակի աշխատողներ են ներկայացնում, մեծ սենյակ է, որտեղ նստած են պայմանագրով աշխատող ձևավորողներ, խմբագիրներ: Իրականում դա տնօրենի սենյակ չէ՛՛,- ասաց Հարությունյանը: ՛՛Բայց տնօրենը, կարծում եմ, պետք է առանձին սենյակ ունենա՛՛,-նկատեց վարչապետը:
Որոշումն ընդունվեց, դեմ չկար: