06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հրկիզել են ՛՛Նախախորհրդարան՛՛-ի անդամների մեքենաները

Երեկ երեկոյան , ինչպես նաև անցած գիշերվա ընթացքում հրկիզվել են՝ ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամների ավտոմեքենաները:

Դիրիժոր Վարդան Հակոբյանը այդ մասին իրազեկել է երեկ երեկոյան՝ facebook-ի իր պատին տեղադրելով այրված մեքենաների նկարները և գրառում.

՛՛Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները:
Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են ՛՛100-ամյակը առանց ռեժիմի՛՛ իրազեկման ավտոերթերին՛՛,-նշվել է հայտարարության մեջ:

՛՛Նախախորհրդարանի՛՛-ի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը մեզ  հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են 100-ամյակը առանց ռեժիմի իրազեկման ավտոերթերին:

՛՛Այսպիսով շարժման անդամներից արդեն 4-ի մեքենաները գիշերով վառել են: Հիմա պարզ է, թե ինչու 100-ամյակը պիտի լինի առանց այս ռեժիմի՛՛,-ասաց Հակոբյանը։ 

Ավելի ուշ Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն էլ իր  facebook-ի էջում տղեկացրել է, որ իր ավտոմեքենան նույնպես այրել են.  ՛՛Գիշերը ժամը 6-ի կողմերը բակում կայանած ավտոմեքենաս հրկիզել են։ Վառել են անվադողը։ Հարևաններից են տեսել 911 ահազանգել։ Հրշեջները եկել են հանգցրել, թե չէ կողքի կանգնած մեքենաներով, խանութներով ու էլեկտրական ենթակայանով վառվելու էին։ Սա արդեն 3-րդ դեպքն է ավտոմեքենաս վնասելու։ Ու պարզվում է միայն իմը չէ, մի քանի մեքենա են վառել։ 
Ինչպես ասում են ՛՛ամենինչ մեր երկրում լավ է՛՛՛՛,-գրել է Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ