04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լարվածություն ՀՅԴ-ում. Հրանտ Մարգարյանին կփոխարինե՞ն. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ՀՅԴ բյուրոյում լարված հարաբերությունները պայմանավորբած են ՀՅԴ Ընդհանուր ժողովում տեղի ունենալիքով և Բյուրոյի նոր կազմով։

“Կրկին հառնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը, և կրկին այդ պաշտոնին հավակնում է ՀՅԴ ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը:

Մեր տեղեկություններով, Մարգարյանին սատարում են “հայաստանակենտրոն” ընկերները, իսկ Վիգենին՝ դրսի դաշնակցականները: Այնուհանդերձ, հարաբերությունների լարման ամենակարևոր “պահը” շատ ավելի նուրբ է. դրսի կառույցները գտնում են, որ իրենք դրսում շատ ավելի կուռ կառույց են, քան Հայաստանում է, և որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին Դաշնակցությունը պետք է լինի միջոցառումների կազմակերպման առաջին գծում, նույնիսկ՝ պետությունից առաջ, սակայն ներառնված չեն բավարար չափով:

Կզիջի՞ Հրանտն այդքան տարիների իր դիրքերն Ընդհանուր ժողովում՝ հարցրինք մեր զրուցակցին: “Կախված է նրանից, թե ով դրսից կընտրվի Ընդհանուր ժողովում, և ներկայացուցչական ինչ կազմ կձևավորվի ընդհանուր առմամբ””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ