ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը. 168 ժամ
“168 ժամը” գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով եռյակի կողմից հռչակված Համաժողովրդական շարժման խորհրդում համակարգում է աշխատանքը արտախորհրդարանական կուսակցությունների հետ, երեկ տեղեկացրել է, որ արդեն մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հետ ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր:
“Այդ համաձայնագրերի իմաստն այն է, որ համաձայնագիրը ստորագրող կուսակցությունները պատրաստակամություն են հայտնում իրենց մարդկային եւ կազմակերպչական ռեսուրսներով օգնել Համաժողովրդական շարժմանը:
Չնայած այս կուսակցությունները միանում են Համաժողովրդական շարժմանը, սակայն այս կուսակցությունների ղեկավար կազմի հետ հանդիպում է միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունն” այդ բանակցությունների եւ համաձայնագրերի հետ որեւէ կապ չունեն:
Ստացվում է, որ ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը: Մյուս խնդիրն այն է, թե երբ պետք է այս կուսակցություններն աջակցեն Համաժողովրդական շարժմանը, որովհետեւ հայտնի չէ, թե այդ շարժումը երբ է ինչ-որ միջոցառում կազմակերպելու, որ նրանք էլ աջակցեն: Երեւի այդ կուսակցությունները պետք է սպասեն մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրություններ”,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: