՛՛Սկսելու ենք՝գործընթաց, որը վերջ կդնի այս օկուպացիոն ռեժիմին՛՛/վիդեո/
՛՛Փոփոխություն հնարավոր չէ՝ սիստեմի տրամաբանության մեջ պայքար մղելով, մինչև այն ժամանակը որ սիստեմի մեջ է փնտրվում լուծումը՝ ուրեմն մենք երբեք լուծման չենք հասնի՛՛,-հայտարարեց ՛՛Նախախորհրդարան”-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը և թեման անմիջապես ոււղեց հայտնի եռյակին.՛՛Դժբախտաբար հայտնի ընդդիմադիր ուժերը՝ չակերտավոր ես կասեյի, այս տարիների ընթացքում այդպես էլ չհասկացան ու չգիտակցեցին, ար անիմաստ խոսելով են զբաղված՛՛:
Սեֆիլյանը նշեց, որ ՛՛Նախախորհրդարան ՛՛ նախաձեռնությունը մոտենում է արդեն վաղորոք սահմանած վերջնաժամկետին .՛՛Դա 2015 թվի ապրիլի 24-ն է: Այդ օրը մենք՝ մեր ժողովրդին հրավիրում ենք փողոց: Այդ օրը մենք սկսելու ենք գործընթաց, որը վերջ կդնի այս օկուպացիոն ռեժիմին՛՛,-հավելեց Սեֆիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: