Հակառակորդը տեղեկացված է, որ մեր իշխանությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու. Ժիրայր Սեֆիլյան
”Ինչո՞ւ հակառակորդը կարողացավ, համարձակվել`խոցել մեր ինքնաթիռը: Ես համաձայն եմ, որ կան բազմաթիվ պատճառներ: Բայց ուզում եմ խոսել գլխավոր պատճառի մասին: Դա նրանից է, որ հակառակորդը տեղեկացված է, որ մեր իշխանությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու: Դրա համար էլ Ադրբեջանը իրեն պահում է լկտի և սանձարձակ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Նախախորհրդարան”-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանը չցանկացավ խորանալ` զինավարժությանը առնչվող հարցերի մեջ ,սակայն նշեց.”Ո՞վ էր որոշել այդպիսի երթուղի: Մանավանդ, որ նույն գծով երկու էկիպաժ էին թռչում: Թռչում էին շատ ցածր և տեսանելիությունը շատ պարզ էր: Երևում է, որ մերոնք չէին հատել` հակառակորդի գիծը”:
Այնուամենայնիվ Սեֆիլյանը կարծում է, որ վաղ թե ուշ պետք է պատժվի այն բարձրաստիճան զինվորական պաշտոնյան, ով որոշել է ուղղաթիռի երթուղին:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ մեր օդաչուների դիակները 10 օր գտնվում էին բաց երկնքի տակ Սեֆիլյանն ասաց.”Խնդիր է դրված բարոյալքելու մեր բանակը: Քանի որ շատ ծանր է , երբ աչքիդ առաջ տեսնում ես` զինվորական ընկերներիդ դիերը ու չես կարողանում մոտենալ ու վերցնել, քանի որ ղեկավարությունը արգելում է: Ամեն դեպքում լավ է ուշ` քան երբեք”,-եզարահանգեց նա: