08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիոլետա Գևորգյանը հանդես կգա լավագույն դերերով

Ս. թ. նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վիոլետա Գևորգյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Երեկոյի ընթացքում դերասանուհին հանդես կգա տարբեր տարիների՝ իր լավագույն դերերով և մենախոսությամբ:

Կհնչեն նաև մեծանուն արվեստագետների դրվատանքի խոսքերը դերասանուհու մասին:

Սիրված դերասանուհուն կողջունեն բեմական ընկերները, արվեստագետներ և մտավորականներ:

Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Վիոլետա Գևորգյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 5-ին, Երևանում: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում խաղացել, ավելի քան, 20 դերեր. նրան ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում: 1980 թ. առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ դերասանուհին խաղացել է շուրջ 700 անգամ:

Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում:

1987 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1991 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ բնակվում է մինչ օրս: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ