16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Երևան՛՛ ձուլվածքով նոր նստարաններն ու աղբամանները կոտրել են, գողացել

2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում ՛՛Երևան՛՛ ձուլվածքով  նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները:

Միայն այս տարի ՛՛Երևան՛՛ ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով: Սակայն ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ, առնվազն, տարօրինակ վարքագիծ և, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք և որ ավելի ցավալի է, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:

Նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր  ցանկացած երևույթ նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարով կամ աշխատանքային ժամերին գործող  010- 51-41-52 թեժ գծի հեռախոսահամարով: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ