08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց Զարուհու

՛՛Ժառանգության՛՛ շուրջ ծավալվող իրադարձությունները հուշում են նոր քաղաքական զարգացումների մասին: Ինչպես հիշում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ դժգոհել էր ՛՛Եռյակի՛՛ ներսում չհամաձայնեցված որոշումների մասին և ՛՛Եռյակի՛՛ որոշ ներկայացուցիչներ, մեկնաբանելով Րաֆֆու ասուլիսը, ասել էին, որ նրանք բացառապես հենվում են ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքի վրա:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը՝ կապված ընդդիմադիր պատգամավորների շրջանակներում ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, քաղաքական դաշտում նոր հնարավոր խմորումների առիթ է դառնում:

Փաշինյանի հարցազրույցից հետո նրա հայտարարությունը տարբեր ձև էին մեկնաբանել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Հատկանշական է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը:

Մասնավորապես՝ Փոստանջյանը ողջունել է Փաշինյանի կոչը և հայտարարել, որ միանում է նրա նախաձեռնությանը: ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորը հավելել է, որ սա քննություն է հատկապես այն ուժերի համար, ովքեր մինչ այս որպես առանցքային հարց դիտարկում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ժառանգության ՛՛ոչ իշխանական թևը՛՛, բնականաբար, շարժվելու է Եռյակի հրահանգով և դժվար է պատկերացնել, որ ոչ իշխանականները կողջունեն և համագործակցության ձեռք կմեկնեն Նիկոլ Փաշինյանին: 

Ստացվում է ՛՛Ժառանգությունը՛՛ հնարավոր է բաժանվի երկու մասի՝ Ժառանգության ՛՛ոչ իշխանական թև՛՛ և փաշինյանական թև: Կարծում եմ՝ այս հնարավոր բաժանումը վարակիչ է լինելու նաև ողջ ընդդիմադիր դաշտում:

Ինչևիցե, առաջիկա քաղաքական զարգացումները սարերի ետևում չեն, սպասենք, և շուտով ավելի պարզ կդառնա հետագա իրադարձությունների պատկերը: 

Օգտատեր Ռուբեն Խաչատրյանի էջից

Հ.Գ. Նկատենք, որ ՛՛ժառանգական՛՛ Զարուհի Փոտսանջյանը կոչ էր արել սատարել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի նախաձեռնությանը: Ի դեպ, վերջերս մամուլը քննարկում է Փոստանջյանի /նա սուր քննադատության ենթարկեց ՛՛Եռյակի՛՛ գործողությունները՝ հայտարարելով, թե չի միանա նրանց-հեղ./ դժգոհության հարցը կուսակցության առաջնորդի ՛՛ոչ ադեկվատ՛՛ գործողություններից՝ կապված վերջինիս ՛՛Եռյակի՛՛ հետ համագործակցության հետ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ