03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահը մի բան կանի, սենց չի թողնի Հայաստանն ու Արցախը. Կարեն Ավագյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելը ծանր է։ Նույնքան ծանր, որքան իր ավանդն է մեր երկրում։
Ամեն տարի գրելով Ձեր ուսերին ծառացած բեռի մասին մշտապես մտածում եմ՝ հնարավոր էր գեթ մեկ ակնթարթ առարկայացնել այդ ծանրությունը, որպեսզի շատերի համար այն հասկանալի դառնար։
Ավա՜ղ… շատերի հասկանալու գինը Ձեր կերտած հաղթանակի փոշիացումն էր։
Ձեր մինչ օրս արվող ազգային ահռելի աշխատանքի փաստի գիտակցումը շատերի կողմից ամփոփված է մի նախադասության մեջ։
 
Նախագահը մի բան կանի, սենց չի թողնի Հայաստանն ու Արցախը։
Ձեր իսկ մտքով պարոն նախագահ։ Ձեզ հետ մի խրամատում լինել ու Ձեզ հետ աշխատելը մեծ պատիվ և պատասխանատվություն է։
Շնորհավոր պարոն նախագահ։
Մեր հայրենիքի ճակատագրի միահյուսված Ձեր կյանքում ամեն ինչ պայքարի մասին է։
Ձեզ ուժ հանուն մեր Հայաստանի ու մեր Արցախի»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ