24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքները ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։

Այստեղ կա մեկ կարևոր գործոն, որը կարծում եմ անկյունաքարային է։

 

Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը։

 

Հարցը նույնիսկ միայն մեր զինծառայողների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ ամբողջական առումով համակարգի ու դրա տարբեր բաղադրիչների կենսունակության, արդյունավետության մասին։

Ադրբեջանցիների պահվածքը, ագրեսիան, սպառնալիք ներկայացնող վարքագիծն անհրաժեշտ համակարգերի առկայության պայմաններում առաջնային կֆիքսվեր դրա միջոցով, այլ ոչ թե տարբեր քաղաքացիական անձանց ահազանգերի, հրապարակումների կամ հեռախոսազանգերի միջոցով։

Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի։

Իսկ կառավարությունն այս ուղղությամբ բավարար քայլեր չի ձեռնարկում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ