08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանը միացել է ԵՄ ՛՛Քաղաքապետերի դաշնագիր՛՛ նախաձեռնությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Կարևորելով քաղաքային տնտեսության  կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը՝ քաղաքապետը նշել է, որ միջազգային  կառույցներից բացի, վեջին տարիներին Երևանի քաղաքապետարանը լուրջ քայլեր է ձեռնարկում նաև եվրոպական պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների հետ երկկողմ համագործակցության շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ:

՛՛Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 8 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում համագործակցության խորացումը նաև Եվրոպական միության հետ և պետք է նշեմ, պարոն դեսպան, որ Ձեր անմիջական աջակցությամբ մեր համատեղ ծրագրերն իսկապես արդյունավետ ու հաջողված են դառնում՛՛,- ընդգծել է քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր հերթին նկատել է, որ  Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է և նշել, որ միությունը ևս պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխգործակցության ընդլայնման հարցում:

՛՛Ձեր պատրաստակամության ու քաղաքապետարանի նման վստահելի գործընկեր ունենալու հարցում մենք բազմիցս ենք համոզվել, ինչի արդյունքներն արտացոլված են մեր համատեղ ծրագրերում, որոնք իսկապես հաջողությամբ են կյանքի կոչվել: Վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մենք առաջիկայում կընդլայնենք մեր համագործակցության շրջանակներն ու փոխգործակցության նոր ոլորտներ կընդգրկենք՛՛,- նշել է Տրայան Հրիսթեան:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Տրայան Հրիսթեային է փոխանցել Եվրոպական միության ՛՛Քաղաքապետերի դաշնագիր՛՛ նախաձեռնությանը Երևան քաղաքի միանալու ստորագրված ձևաթուղթը:

՛՛Երևանի էկոլոգիական խնդիրների կարգավորումը ևս որպես առաջնահերթություն է դիտարկվում մեր կողմից, և այս դաշնագրին միանալով, վստահ եմ, որ մենք լուրջ հաջողություններ կունենանք նաև այդ հարցում: Բացի այդ, նաև համոզված եմ, որ Երևանը դաշնագրին մասնակից քաղաքների հետ միասին իր ուրույն դերակատարումը կունենա բնապահպանական միջազգային խնդիրների հաղթահարման և լուծման գործում՛՛,- ընդգծել է քաղաքապետը ։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը ևս համոզմունք է հայտնել, որ Երևանը իրոք կարող է լուրջ դեր ունենալ Եվրոպական միության ՛՛Քաղաքապետերի դաշնագրի՛՛ շրջանակում:

՛՛Շնորհավորում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, նախաձեռնությանը միանալու համար: Սա իսկապես կարևոր քայլ էր Երևանի համար: Դուք, ըստ էության, միացաք Ձեր շուրջ 5000 կոլեգաներին, որոնք ներկայացնում են ոչ միայն Եվրոպական միությունը, այլև միության հարևան երկրները և ունեն համանման խնդիրներ: Եվ հաշվի առնելով տարբեր ուղղություններով մեր համագործակցության արդյունավետությունը՝ վստահ եմ, որ այս դեպքում ևս Երևանն առաջատար դեր կունենա համաձայնագրի կետերի կյանքի կոչման հարցում՛՛,- ընդգծել է Տրայան Հրիսթեան:   

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ