08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին

Նոյեմբերի  25-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ և հույն ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը՝ կարեւորելով Հունաստանի հավասարակշռված պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:  Զրուցակիցները երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում  կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը՝ առանձնահատուկ նշանակություն տալով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ԱԺ փոխնախագահը Հունաստան-Հայաստան բարեկամության խմբին հրավիրել է մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Ավելին՝ պարոն Շարմազանովն առաջարկել է Հունաստանի խորհրդարանում կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ  լուսանկարների ցուցադրություն: Նա ընդգծել է, որ Հայաստանն անելու է ամենը՝ մարդկության դեմ իրագործված ոճիրները դատապարտելու համար: Հունաստանի դեսպանը ողջունել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ  Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը սպառնացող քաղաքականությունը:

Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն ընդգծել է, որ Հունաստանը ևս ԼՂ հակամարտության  կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձեւաչափով: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ նա այն որակել է որպես մեծ հանցագործություն ժամանակակից պատմության մեջ:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ