02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանիգլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել “Հայաստան”համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ.դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
“Հայաստան” համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն ՊետրոսԹերզյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել էՖրանսիայի Հանրապետությունում ֆոնետոնի անցկացման պայմանները եւ այս տարվաարդյունքները` նշելով, որ չնայած Ֆրանսիայում տիրող տնտեսական ճգնաժամին՝ֆրանսահայերի շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղինկատմամբ նկատվում է տարեցտարի աճող հետաքրքրություն:

Նշվել է, որ այս տարիՖրանսիայի հայերը մեծ ուշադրություն են ցուցաբերել սիրիահայերին վերաբերողծրագրերին եւ նախաձեռնություններին:

Միջոցառմանը ՀՀ ԱԺ պատվիրակության հետ միասին մասնակցել են ՖրանսիայիՀանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը, ֆրանսիացի պատգամավորներ Պատրիկ Դեվեջյանը, Ժան-Մարկ Ժերմենը եւ Ժան-Իվ լը Բուիյոնեկը:

Ֆոնետոնի փակման արարողությանը ներկա են եղել նաեւ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ եւ հարյուրավոր ֆրանսահայեր:
Աշխատանքային այցի շրջանակներում՝ նոյեմբերի 23-26-ն ընկածժամանակահատվածում, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ