26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրադադարի մասին ՄԱԿ-ում գրանցված փաստաթուղթ չկա.Վարդան Խաչատրյան

”Մեր օդաչուներին պարգևատրել են, նրանք  գիտեին արդյո ՞ք, որ գնում են մահվան ընդառաջ, թե գնում էին պարզապես զորավարժությունների , հարկավոր է այս հարցերի պատասխանը` նախ և առաջ ճշտել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով, խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների վերադարձմանը` ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Խառատյանը նշեց, որի առաջին իսկ պահից բոլորի նման ցավել է նաև ինքը, բայց հարակավոր է հասկանալ` միջադեպի մեջ կա արդյոք հերոսության երաշխիք:

”Թիվ մեկ հարցը` իհարկե այն էր, թե ինչո ՞ւ էին այդ  ուղղաթիռները հայտնվել այդտեղ: Պատասխանը շատ թերի էր: Եթե զորավարժություն էր` ինչո ՞ւ մեր ուղղաթիռը հայտնվեց այդ տարածքում, որը թիրախային էր:

Նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանը գտնում է, որ հայկական կողմը դեռ պետք է սպասի սկսած հետաքննության ավարտին: Այդ հետաքննությունը պետք է լույս սփռի կատարվածի վրա:

Ինչ վերաբերվում է միջազգային հանրության արձագանքներին . ” Երբ մենք անընդհատ մեջբերում ենք հրադադարի , զինադադարի փաստաթուղթ` միջազգային հանրությունը այս ամենը բարդ է դիտում: Որովհետև ՄԱԿ-ում չկա գրանցված փաստաթուղթ և մեր շուրջ ամեն ինչ այրվում է”,-հավելեց Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ