02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, փորձում են կասեցնել մեր հաջողված քարոզարշավը, չի ստացվելու. Արսեն Բաբայան

Մեր ռեյտինգի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանություններին և դա է պատճառը, որ վերջին օրերին հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։

«Դրա ապացույցն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե իբր պարոն Խլղաթյանն ընտրակաշառք է բաժանել։ Տևական ժամանակ է, ինչ այս իշխանությունները տարբեր պատրվակներով փորձում են մեզ անդադար հրավիրել քննչական մարմիններ, վեր հանել նոյեմբերից սկսած ինչ-որ քրեական գործեր, որոնցով մինչ օրս որևէ գործողություն չէր իրականացվում», – հայտարարեց Արսեն Բաբայանը։

Նա ասաց, թե այդպիսով փորձում են կասեցնել իրենց հաջողված քարոզարշավը, ինչը սակայն, Բաբայանի խոսքով, չի ստացվում և չի էլ ստացվելու։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ