19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը Սյունիքում է

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ:

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում
հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին:

Syuniq-Pativ-unem-13 Syuniq-Pativ-unem-5 Syuniq-Pativ-unem-2 Syuniq-Pativ-unem-7 Syuniq-Pativ-unem-10

Այս պահին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են Գորիսի բնակիչների հետ: Նրանց է միացել ՌԴ կատարած աշխատանքային այցից այսօր վաղ առավոտյան
վերադարձած՝ դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:

Սյունիքում դաշինքը քարոզարշավը կեզրափակի կապանցիների հետ հանդիպմամբ:

Զուգահեռ շարունակվում են դաշինքի ներկայացուցիչների հանդիպումները մայրաքաղաքի վարչական շրջաններում՝ դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն

Մարգարյանի գլխավորությամբ: Քիչ հետո կմեկնարկի հերթական հանդիպումը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ