24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ՝ շիդար կամ հունիսի 20-ը մեր տարեկապի օրը․ Լիլիթ Գալստյանի գրառումը

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինձ վաղուց չի զարմացնում նիկոլ-շիդարի էությունը։ Անգամ երեկվա հայհոյանքը չզարմացրեց․․․նրանից ամեն բան սպասելի է։ Առանց աչքերը թարթելու, մի ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ ծախածի համար հայհոյելն ինչ է, նա բոսխյան ամբոխի ու հատակի կուռքն է ու հերոսը, չմարդության հանճարը։ Այս տեսակը ժամանակ և աշխարհագրություն չի ճանաչում․ բայց կա․․․

Մեր երկրի հատակը բացվել է․ ազգովին հասել ենք հատակին, ամեն բան բաց է, մեր ափի մեջ: Բացահայտում ենք ջրի երես դուրս եկած տեսակին ու շունչներս կտրվում է․ նրանք կան, նրանք մեր կողքին են, յան-ով վերջացող ազգանունով․․․

Ես այդ շիդարից շատ վաղուց չեմ զարմանում, բայց երեկ սահմռկեցի, երբ լսեցի, թե ինչ հեշտությամբ է պատրաստ որդուն թուրքին տալ․․․և ինչի դիմաց, ոչ թե՝ պետության, ոչ թե՝ հաղթանակի, ոչ թե՝ ապագայի, որ թե՝ խաղաղության դիմաց․․․նա դա անում է այն պահին, երբ իշխանությունը պահելու իր համար սրբազան ծեսը կա։

Նա որդուն՝ իր արյան մի մասնիկին փոխանակում է աթոռի հետ․ տալիս է հանուն պաշտոնի, հանուն քարոզարշավի, հանուն դանթեական հատակից սպասվող անմարդկային խրախճանքի ու ոռնոցախառն ցնծության։

Բոլոր գրված ու չգրված օրենքներով սա չի տեղավորվում մարդկային ուղեղի մեջ։ Բայց մի ամբողջ հայրենիք մատաղացու դարձնողի ձեռքն ու հույզը ինչու՜ պիտի դողան սեփական զավակի համար․․․

Սա ինքն է անթաքույց, հատակից, սատանայական չմարդ էությամբ․ անխմբագրելի․․․

Մեղավորը մենք ենք․ սրան՝ այս շիդարին լավ չենք կարդացել, չենք պատկերացրել։ Նա չի թաքցրել, կարդացեք սրա «Երկրի հակառակ կողմը» գրքի երկրորդ գլխի այս հատվածը․

«Ես շեմքից ներս մտա: Որդիս անվրդով քնած էր: Ես ուրախացա, բայց ոչ թե իմ հարկի տակ տիրող խաղաղության համար, այլ, որ որդիս քնած էր: Ես չէի ուզում, որ մեր հայացքները հանդիպեն, չէի ուզում, որ որդիս նայի աչքերիս մեջ, որովհետեւ ինձ թվում էր, որ նա ամեն ինչ կհասկանա ու չի վարանի ինձ հարցնել.

«Հայրիկ, դու վախկո՞տ ես»: – Բայց, որդիս, ես վախենում եմ քե՛զ կորցնել…

– Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին եւ այդպիսով` միայն այդպիսով փրկեց նրան:

– Քեզ դնել զոհասեղանի՞ն: Բայց մի՞թե ես դա չեմ անի ընդամենը հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:

– Հայրիկ, դու ստահա՞կ ես: – Ես խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս: Ես խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին: Ների՛ր ինձ, որդի՛ս»:

Հ․Գ․ Մեր առասպելաբանության մեջ Շիդարը աշխարհավեր ցնցումը մարմնավորող խելագարության խորհրդանիշն է։ Ամեն տարի Նավասարդի՝ նոր տարվա նախօրյակին, գիշերը կոփող դարբինները տարեկապ էին անում։ Ամրացնում էին լեռան մեջ շղթայծ սրա կապերը, որ իր դիվական էությամբ չխաթարի և վտանգի Հայոց կենսակարգի գոյությունը:

Հունիսի 20-ը մեր տարեկապի օրն է։ Շղթայելու ենք շիդարին, ազատագրելու ենք մեր խաթարված գոյությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ