24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու». Հայաստանն այս հարցով այսօր պաշտոնապես կդիմի Ադրբեջանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Շիրակի մարզում։

Նոր Մանթաշում քաղաքացիներից մեկը վարչապետի պաշտոնակատարին ասաց. «Գլոխդ մի կախե, հետդ ենք, մի վախեցի»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ գերեվարված զինվորին։

«Այս գիշեր զինվորը վերադարձվել է, ես սա շատ դրական քայլ եմ համարում», – ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմն փոխանցեն իր երեկվա առաջարկը գերիների հետ կապված։

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով, բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է ու հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար, այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ գերիների թեմայով մի բառ ավել-պակաս ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ