03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հունիսի 20-ից հետո, եթե կապիտուլյանտը մնա մեր երկրի ղեկին, հանձնելու են մեզ բոլորիս. Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամական Ադրբեջանի բանակը արդեն մեկ ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է, իսկ այսօր ադրբեջանցիները գերի են վերցրել մեր հերթական զինվորին ու դատելու են որպես դիվերսանտ։

Նույն այդ րոպեներին կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, ով արձակուրդ է վերցրել, որպեսզի զբաղվի նախընտրական քարոզչությամբ, փոխանակ զբաղվելու մեր պետության ամրացմամբ ու պաշտպանությամբ, գլխարկով ու փողկապով քարոզում է այն հայերի դեմ, որոնք դեմ են իրեն՝ բոլորին պիտակավորելով ամենավերջին բառերով։ Ո՛չ, նա թշնամու դեմ չի կանգնում ու ձեռք ցույց տալիս, այլ ճչում է հայերի վրա։

Սա է թուրքամետ իշխանությունը՝ իր ողջ պերճանքով։

Ինձ համար մասնագիտական տեսանկյունից ամեն բան պարզ է՝ Ադրբեջանն ու Թուրքիայում Հայաստանում ունեն դաշնակիցներ, որոնք դեռ դե ֆակտո իշխանություն են։ Չգիտեմ էլ, թե ինչու գրեմ նոր փաստեր։ Սակայն բարոյականությունս ստիպում է նորից հիշեցնել այս հարթակի միջոցով, որ այս իրավիճակում թուրքամետ կապիտուլյանտին ձեր լուռ անտարբերությամբ կամ խոսուն աջակցությամբ դուք օգնում եք թշնամուն շարունակել գրավել ու գերեվարել մեզ։

Հունիսի 20-ից հետո, եթե կապիտուլյանտը մնա մեր երկրի ղեկին, հանձնելու են մեզ բոլորիս։

#հակաՀայաստան #սարդարապատ2»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ