03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շփվել են հեռախոսով: Այս տեղեկությունը Sputnik Армения-ին փոխանցել է լրատվամիջոցի աղբյուրը Մոսկվայում:

Զրույցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում:

Sputnik Армения-ն այս հարցի առնչությամն տեղեկատվություն է խնդրել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը. Այո, իսկապես տեղի է ունեցել երկարատև զրույց Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունները:

Սա արդեն 3-րդ հեռախոսազրույցն է ՌԴ նախագահի և ՀՀ 2-րդ նախագահի միջև ընթացիկ տարում: Նախորդը տեղի էր ունեցել ապրիլին, կորոնավիրուսի հետ կապված՝ օնլայն ռեժիմով:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ