15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Եթե նրանք չեն ստում, Րաֆֆին կհեռանա՛՛

ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

՛՛Ազատության հրապարակից Եվրասիական միությունը գովաբանող եռյակի առաջնորդներից մեկը Բրյուսելում հայտարարում է, որ ինքը դեմ է Հայաստանի Եվասիական ինտեգրմանը:
Հետևաբար կամ եռյակի երկյակն է ստում, որ կողմ է Հայաստանի պրոռուսկաան դիրքորոշմանը, կամ եռյակի Րաֆֆին է ստում, որ ինքը եվրոպամետ գործիչ է:

Եվ եթե նրանք չեն ստում, կամ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը եռյակից կհեռացնեն Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինքը կհեռանա եռյակից:
Քաղաքական բոլոր ասպեկտներով եռյակը աբսուրդի թատրոն է հիշեցնում, որը վստահաբար քաղաքական ապագա չի կարող ունենալ:
Փաստորեն՝օլիգարխը, օլիգարխի դեմ պայքարողը և օլիգարխի դեմ պայքարողի դեմ պայքարողը դեռ մի հատ էլ աշխարհաքաղաքական հակասություն ունեն: 

Փաստորեն՝ ընդամենը մեկ բան է միավորում եռյակին՝ ամեն գնով հասնել իշխանության՝ կիսատ թողած թալանը շարունակելու, անհասկանալի ճանապարհով ձեռք բերած հարստությունը պահպանելու և սեփական ամբիցիաները բավարարելու համար:

Հ.Գ. Հայաստանի ներքաղաքական խնդիրները պետք է լուծել Հայաստանում, երբ այդ խնդիրները հասնում են Բրյուսել կամ Վաշինգթոն, երկիը հայտնվում է Վրաստանի կամ Ուկրաինայի կարգավիճակում, քանզի որևէ մեկը մեզանից շատ չի սիրում մեր երկիրը և մեզանից ավելի շատ շահագրգռված չէ, այն ավելի լավը դարձնելու հարցում: 
Ցավում եմ, որ Րաֆֆին՝ փոխանակ ՛՛սանձի՛՛ իր գաղափարակից Զարուհի Փոստանջյանին, գնալով նմանվում է նրան՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ