24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտունու դիահերձարանից հաստատում են՝ իրենց մոտ ևս մինչ այժմ պահվում են մեր զինվորների մարմիններն ու մասունքները

!68.am Երեկ հասարակությանը ցնցեցին Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնցում մեր նահատակ զինվորների մարմինները կամ մասունքներն էին՝ պարկերի մեջ, գետնին գցված:

 

Բարձրացված աղմուկին արձագանքեց Առողջապահության նախարարությունը, ով չհերքեց տեղեկությունը, բայց ասաց, որ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել են ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Աղմուկը, սակայն, այս պարզաբանմամբ չդադարեց, և ավելի ուշ ԱՆ-ն տեղեկացրեց, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը` դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրը քննության առարկա կդարձնի:

Այսօր առավոտյան նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց՝ ընդունելով, որ այնուամենայնիվ, հակառակ երեկվա պնդումներին, մասունքները ոչ պատշաճ պայմաններում են պահվել:

«Երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,- գրել էր նա:

Քիչ առաջ էլ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ եղել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի»՝ Աբովյանի մասնաճյուղում:

«Քիչ առաջ դուրս եկա Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնից, որտեղ մինչև երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին։

Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան և այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար»,- մասնավորապես գրել էր նա՝ խոստանալով մանրամասներ ավելի ուշ հայտնել:

168.am-ն ավելի վաղ զրուցել էր Մարտունու դիահերձարանի պաթոլոգ-անատոմ Արտաշ Խաչատրյանի հետ, ով հաստատել էր, որ Մարտունու դիահերձարանում ևս մինչ այսօր պահվում են մեր զինծառայողների մասունքներն ու մարմինները: Իսկ թե քանի մարմին ու մասունք է պահվում, նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով․«Թիվ չեմ կարող ասել Ձեզ»:

Նշեցինք, որ տեղեկություն կա, որ 45 զինծառայողի մարմին ու մասունք է պահվում Մարտունու դիահերձարանում: Արտաշ Խաչատրյանը, սակայն, կրկին ասաց, որ իրենց մոտ կան մարմիններ ու մասունքներ, սակայն թիվ ասել չի կարող:

Նրա խոսքով՝ բոլոր մարմիններն ու մասունքները պահվում են պատշաճ սառնարանային պայմաններում:

«Բոլոր մարմինների փորձաքննություններն ու նմուշառումներն արված են, սպասում ենք գենետիկական փորձաքննության պատասխաններին»,- ասաց Մարտունու դիահերձարանի պաթոլոգ-անատոմը:

Արտաշ Խաչատրյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե որքա՞ն ժամանակ են այդ մարմիններն ու մասունքները գտնվում Մարտունիում:

«Չեմ կարող մանրամասնել. Տարբեր ժամանակներում բերել են»,- ասաց նա՝ ի պատասխան մեր հարցին, հավելելով նաև, որ բազմաթիվ մարմիններ ու մասունքներ են նույնականացվել ու հանձնվել հարազատներին:

Նա պնդեց՝ ամեն օր, ամեն վայրկյան դիակների նույնականացում է կատարվում, և նրանք հանձնվում են հարազատներին:

Այսօր, ըստ էության, Մարտունու դիահերձարանում պահվող մարմինների ու մասունքների թիվը կավելանա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ