24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Արա Այվազյանն ինքնամաքրվելու երկար ճանապարհ ունի անցնելու». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես հավատացի ՀՀ՝ արդեն նախկին արտգործնախարար Արա Այվազյանին։ Քիչ առաջ, հրաժեշտ տալով ԱԳՆ աշխատակազմին, նա հայտարարեց.

«Այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

 

Կարծում եմ՝ ամեն բան շատ հստակ և ուղիղ է ասված։

Երբ Արա Այվազյանը ստանձնում էր արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը, ես նրա ամենասուր քննադատներից մեկն եմ եղել։ Աշխատանքի ընթացքում էլ, չհաշված որոշ՝ ինձ հաճելիորեն զարմացնող բացառություններ, Այվազյանը միևնույն է` եղել է իմ քննադատությունների թիրախում։ Ու մինչ այս պահը շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ մաս կազմելով դավաճան Նիկոլի թիմին՝ Արա Այվազյանը նպաստել է նրա դավաճան իշխանության պահպանմանը և երկրի վիճակի էլ ավելի վատթարացմանը։

Ու չնայած հիմա ես ասում եմ, որ հավատացի նրա խոսքերին, այդ թվում նաև՝ նախարարի պաշտոնը ստանձնելու իր հիմնավորումներին, այնուամենայնիվ, չեմ կարող չասել նաև, որ Արա Այվազյանն ինքնամաքրվելու երկար ճանապարհ ունի անցնելու։ Այսօր նա արեց այդ ճանապարհի առաջին քայլը։ Ուզում եմ անկեղծ հույս ու նաև զգուշավոր համոզմունք հայտնել, որ Այվազյանը մինչև վերջ կանցնի այդ ուղին։ Աստծով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ