29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչախմբի պարագլուխը չի պատկերացնում Հայաստանի քարտեզը. Վարդան Ոսկանյան.

 ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների, ստիպված է եղել ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել, թե ինչ կապ ունի Սև լիճն Արցախի խնդրի հետ։ Ոսկանյանն ասածը պատկերավոր դարձնելու համար նաև քարտեզ է հրապարակել։ «Քանի որ, դատելով հնչեցրած «հարցերից», Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարագլուխը կարծես չի հասկանում թե ի՞նչ կապ ունի Արցախի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը Սև լճի, Սանդրուքի (Սադարակ՝ ադրբեջանական աղճատումն է) կամ Վարդենիսի հատվածներում, ակնհայտ է , որ նա, մեղմ ասած, չի պատկերացնում առնվազն Հայաստանի քարտեզը և հաղորդակցության ուղիները։ Եթե Սանդրուքի և Սև լճի (Իշխանասարի) հատվածում մեր սահմանագիծը նպաստավոր չլինի, ապա ռազմավարական առումով երկու կետում վտանգվում է Արցախի հետ այժմ գործող միակ ցամաքային կապը դեպի Քաշաթաղյան միջանցք ձգվող M2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի) մայրուղու երկայնքով։ Իսկ Վարդենիսի տարածաշրջանում այդ սահմանագծի նպաստավոր չլինելու դեպքում վտանգվելու է M11 (Մարտունի-Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման) մայրուղին, որը թեև այժմ չգործող, սակայն Հայաստանի և Արցախի հանրապետությունները միմյանց կապող ռազմավարական նշանակության երկրորդ ճանապարհն է։ #Պատիվ_ունեմ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ