Հանրության համար Նիկոլի կերպարը սկսել է ասոցացվել պարտության և դավաճանության հետ. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ՖԲ իր էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ գրասենյակներում հնչեցրած ելույթների գլխավոր նպատակը պարտվողականության արդարացումն է, երեկվա, այսօրվա և վաղվա կորուստները հանրության համար «մարսելի» դարձնելը։ «Պարզ ասած, Փաշինյանն ասում է, որ առաջիկայում էլ նոր տարածքային կորուստներ ենք ունենալու, բայց դուք միայն ձեր ստամոքսի մասին մտածեք։ Ձեր ինչին է պետք հայրենիքը, հարևանի տանը գրանցվող զոհը կամ ձեր հայրենակցի տան, հողի կորուստը։ Այս փուլում սրանք կենտրոնացել են մի գաղափարի վրա՝ հասնել նրան, որ առաջիկա նոր զիջումների շուրջ պայմանավորվածությունները լինեն ընտրություններից հետո և որոշակի ժամանակային դադարներով, որովհետև իրեն թվում է, որ այդպես քաղաքական պայթյուն չի լինի։ Սրան հասնելու համար Փաշինյանը «զոհաբերելու» է իր նոսրացող քաղաքական թիմին, ուժային կառույցների ղեկավարներին, մի խոսքով բոլոր նրանց, ում վրա շարունակում է մի կերպ հենվել։ Մի բան, սակայն սրանք հաշվի չեն առել՝ բազմակի օգտագործված միֆերն արդեն կորցրել են իրենց ուժը, իսկ հանրության համար Նիկոլի կերպարը սկսել է ասոցացվել պարտության, կորստի, զիջման, դավաճանության և բարոյալքման հետ»,- գրել է Աբրահամյանը։
#Պատիվ_ունեմ